90-ականների սկիզբն էր: Մեր դասարանում մի աղջիկ կար, Զինա անունով: Փարթամ էր, հմայիչ արտաքինով:
Արդեն չեմ կարող հիշել, թե ինչ էի արել, բայց աչքի փուշն էի. առիթը բաց չէր թողնում, որ վիրավորեր, անպատվեր, վատություն աներ: Օրինակ՝ պայուսակիս մեջ սոսինձ էր լցնում, աթոռիս սեղմակոճակներ էր շարում, համադասարանցիներիս ներկայությամբ ծաղրում էր… թե ի՞նչ էի ես նրան արել, չէի հասկանում:
Իսկ մի անգամ… մտել էր ուսուցչուհու պայուսակը, այնտեղից վերցրել էր նրա արժեքավոր իրերը և բերել խցկել էր իմ պայուսակի մեջ: Ոչ մի կերպ, ոչ տանը, ոչ դպրոցում, չէի կարողանում համոզել, որ դա ես չեմ արել:
Իսկ երբ փորձում էի առանձին խոսել հետը՝ ավելի էր չարանում, վիրավորում, բարձրաձայն բղավում էր:
Մի օր էլ, պատմության դասին, ինքն իրեն գերազանցելով, առանց ուսուցչուհուց ամաչելու, այնպես ինձ վիրավորեց, որ պարզապես աններելի էր: Չեմ ուզում ավելի մանրամասնել, բայց այդ պահին դասարանում քար լռություն տիրեց, բոլորը սպասում էին ուսուցչուհուն, և մի րոպե անց դասարանցիներս սկսեցին բարձր ծիծաղել վրաս, ոչ թե, որ վիրավորեց ինձ, այլ, որ նման համարձակություն ունեցավ: Դե, բնական է, այս ամենն ինձ հունից հանեց, ձեռքս տարա դեպի իմ ծանրաքաշ պայուսակը և ուղիղ նետեցի Զինայի դեմքին: Հարվածից դեմքը խփվեց նստարանի սեղանին: Արդյունքում՝ քթի կոտրվածք, աչքի տակ կապտուկներ, արյուն… բայց, որքան էի այն ժամանակ ուրախացել, որ կարողացա այդ թարախի հախից գալ, թեկուզ ոչ ջենթլմենավարի վարքի արդյունքում, պարզապես մեկ հարվածով մինչև հիմա կուլ տվածիս պատասխանը տվեցի:
Ինչու՞ եմ այսքան բանը պատմում, որովհետև այսօր ծնվեց մեր երրորդ երեխան:
alibabaru.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը