
Toyota ճապոնական ավտոարտադրողը ներկայացրել է Century թոփ մոդելը: Այդ մասին հայտնել է Motor Authority-ն:
Ներկայացուցչական ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի վերջին Տոկիոյի միջազգային ավտոսալոնում: Մեքենան հասանելի կլինի լյուքս դասի սեդանի և լիմուզինի տարբերակներով. այն կվաճառվի միայն Ճապոնիայում:
Սալոնի հարդարման համար օգտագործվել է բուրդ, կաշի և փայտանյութ: Ժամանցային համակարգը ներառում է 20 աուդիո-դինամիկներ և թվային մուլտիդիսփլեյ, որը տեղակայված է առջևի նստոցների թիկնակների հետևում:
Ուժային սարքը հիբրիդային է. բաղկացած V-աձև ունեցող ութգլանային բենզինային շարժիչից՝ 5 լիտր աշխատանքային ծավալով և
էլեկտրաշարժիչից: Ավտոմեքենայի մանրամասն տեխնիկական տվյալները դեռևս չեն հրապարակվում: