Դերասանուհի Էմմա Սթոունը դարձել է Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տան դեմքը: Այդ մասին հայտնել է InStyle-ը:
Պարտավորագիրը կնքվել է երկու տարով: Նիկոլյա Գեսկիերը՝ բրենդի կրեատիվ տնօրենը, իր Instagram-օգտահաշվում լուսանկար է հրապարակել դերասանուհու հետ:
«Ես իսկապես երջանիկ եմ, որ Էմմա Սթոունը Louis Vuitton-ին է միացել որպես նոր ներկայացուցիչ»,- նշել է նա լուսանկարին կից
գրության մեջ:
Louis Vuitton-ը նորաձևության ընկերություն է, որը հիմնադրվել է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկներ և ճամփորդական պայուսակներ պատրաստող վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Ընկերությունը մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների և տղամարդկանց ու կանանց համար ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում:
Մտնում է LVMH միջազգային հոլդինգի մեջ: