Gucci իտալական նորաձևության տունը հայտարարել է, որ որոշել է սկսած 2018 թվականից ամբողջությամբ հրաժարվել մորթուց:
Այդ մասին հայտնել է Guardian թերթը:
Ինչպես ընկերության գլխավոր տնօրեն Մարկո Բիզարին հայտարարել է Լոնդոնի նորաձևության քոլեջում ունեցած ելույթի ընթացքում, արդեն
գարուն-ամառ-2018 հավաքածուում կենդանիների մորթուց արտադրանք չի ներկայացվելու: Նա նշել է, որ այդ որոշումը արտացոլում է
«անվերապահ հանձնառությունը՝ բնապահպանությունը դարձնելու ընկերության բիզնեսի անքակտելի մասը»:
Հաղորդվում է, որ հագուստ և կոշիկ արտադրելիս չօգտագործված մորթու հումքը կհանվի բարեգործական աճուրդի: Ստացված միջոցները
կհամալրեն կենդանիների պաշտպանության կազմակերպությունների ֆոնդերը: