
Իտալիայի ոստիկանությունը գտել է նկարիչ Վինսենթ վան Գոգի երկու նկարները, որոնք գողացել էին 14 տարի առաջ Ամստերդամում նկարչի թանգարանից:
2002թ. գողացել էին նկարչի երկու աշխատանքները՝ «Տեսարան դեպի Սխևենինգենի լողափը» և «Նյուենենի բողոքական եկեղեցու ելքը»: Գողերին բռնել էին 2004թ., սակայն այն ժամանակ նկարները գտնել չէր հաջողվել:
