
«Տոյոտա» ընկերությունը ցուցադրել է նոր կոնցեպտ-քառ, որը հոկտեմբերի վերջին առաջին անգամ կցուցադրվի Տոկիոյի ավտոսալոնում:
Նախատիպը, որն իրենից ներկայացնում է վեցտեղանոց մինիվեն, ստացել է FineComfort Ride անվանումը, իսկ նրա ընթացքի պաշարը կազմում է մոտավորապես 1000 կիլոմետր:
Կոնցեպտ-քառը համալրել են էլեկտրական շարժիչներով, որոնք ներսարված են անիվներում: Դրանք էներգիա են ստանում վառելանյութի բջիջներից, որտեղ այն ստացվում է ջրածնի և թթվածնի միջև քիմիական ռեակցիայի արդյունքում:
Toyota Fine-Comfort Ride-ի գաբարիտային երկարությունը կազմում է 4830 միլիմետր, լայնությունը՝ 1950 միլիմետր, իսկ բարձրությունը՝ 1650 միլիմետր:
Նախատիպի ինտերիերի վերաբերյալ տեղեկատվություն Toyota-ում չեն ներկայացրել: