Apple ընկերության նոր սարքի նախատիպը՝ «Տիտան նախագիծ» աշխատանքային անվանումով, հայտնվել է տեսանյութում, որը ցանցում զետեղել է ձեռնարկատեր Մակալիստեր Հիգինսը: Համակարգը տեղակայված է ավտոմեքենայի կտուրին, բաղկացած է խցիկներից ու տվիչներից, որոնք վերլուծում են շրջակա տարածքը և վարորդին հնարավորություն տալիս վարել ինքնաղեկասարքի օգնությամբ:
Այդ մասին հայտնել է TechCrunch հրատարակությունը: Հիգինսը հայտնել է, որ հաշվել է 12 լիդար՝ հատուկ օպտիկական սքաներներ, որոնք ձևավորում են ավտոմեքենայի շուրջը տեղի ունեցողի եռաչափ պատկերը: Նա ենթադրել է, որ սարքի հաշվողական հզորությունները թաքցված են բեռնախցիկում:
Going to need more than 140 characters to go over ?'s Project Titan. I call it "The Thing" pic.twitter.com/sLDJd7iYSa
— MacCallister Higgins (@macjshiggins) October 17, 2017