Իրանի Շիրազ քաղաքում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ավելի քան 6500 տարեկան արտեֆակտներ, հաղորդում է Sputnik-ը:
Շիրազի արվեստի համալսարանի և Շիրազի (Ֆարս նահանգ) Պուստչի հանքում Իրանի հնագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպված հնագիտական պեղումների երկրորդ փուլի ընթացքում հայտնաբերվել են հնագույն մասունքներ, որոնք, հավանաբար, պատկանում են այն մշակույթներին, որոնք ավելի հին են, քան ենթադրվում էին:
Ֆարս նահանգում, ինչպես գրում է Sputnik Իրանը, կենտրոնացված են Իրանի պատմական տեսարժան վայրերի 9%-ը: Այս նահանգում են տեղակայված նաև համաշխարհային մասշտաբի երեք տեսարժան վայրերը`Ֆարսի այգիները, Պերսեպոլիսի ավերակները (Աքեմենյան կայսրության մայրաքաղաք) և Էրամի այգին:
Ըստ հետազոտական խմբի ղեկավար Հասանալի Արաբի` նախագծի առաջին փուլում շուրջ հազար հուշարձան է հայտնաբերվել, որոնք պատկանում են մ.թ.ա. 5-րդ հազարամյակին: Պեղումների երկրորդ փուլում հայտնաբերվել են ավելի քան 6500 տարի առաջ կառուցված շինությունների բեկորներ:
«Վերջին հայտնագործությունները կարող են մեծապես հարստացնել Շիրազի պատմությունը», — ասել է Հասանալի Արաբը:
Հին բնակավայրերի բեկորները կարևոր տեղեկություններ կարող են տալ հազարամյակներ առաջ ապրած մարդկանց կյանքի ուղու մասին և կարող են օգնել որոշել, թե ինչ դիրքով են դասավորված եղել տները: Հայտնաբերվել են նաև Սասանյանների դարաշրջանի գերեզմաններ (224-651):
Իրանական Ֆարս նահանգում պարբերաբար հնագիտական պեղումներ են անցկացվում: Չի բացառվում, որ Շիրազի բնակիչների ոտքերի տակ մշակութային կարևոր արժեքներ են թաքնված: Երկու տարի առաջ Թեհրանում, Նեոլիթի ժամանակաշրջանին պատկանող օբյեկտներ էին հայտնաբերվել Մոուլյավիի խաչմերուկի մոտ գտնվող բնակիչների ոտքերի տակ, ասել է Իրանի առաջատար հնագետ, Թեհրանի և Աթենքի համալսարանների պրոֆեսոր Հեքաթոլա Մոլասալեհին` մեկնաբանելով հնագիտական վայրում հայտնաբերված արտեֆակտների լրջությունը: