Chanel ֆրանսիական նորաձևության տունը ներկայացրել է զարդերի Gallery նոր հավաքածուն: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում:
Ոսկերիչներն օգտագործել են Chanel-ի դասական մոտիվները և ստեղծել 12 զարդ՝ մատանիներ, ականջօղեր, թևնոցներ, կախազարդեր և սոտուարներ:
Դրանց ձևը ներշնչված է ժողովրդականություն վայելող 2.55 մոդելի պայուսակի շղթա-գոտու օղակներով և Փարիզի Վանդոմի հրապարակի ութանկյուն ձևով, որտեղ գտնվում են ոսկերչական հայտնի մակնիշների խանութները: Gallery Collection շարքի նոր մոդելները թողարկվելու են յուրաքանչյուր երկու տարին մեկ: Հավաքածուի դեմքը դարձել է դերասանուհի Կիրա Նայթլին: