Ռուսաստանի հետ տարածքային վեճը կարգավորելու նպատակով ճապոնական կառավարությունը պատրաստում է առաջարկություն, որը երկրների միջև տնտեսական համագործակցությունը կբարձրացնի աննախադեպ մակարդակի: Այս մասին հայտնում է Nikkei պորտալը:
Մասնավորապես, Ճապոնիան մտադիր է Ռուսաստանին առաջարկել ներմուծել առաջատար բժշկական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ բուժման քիչ հայտնի մեթոդներ և դիալիզի միջոցներ: Տոկիոն նաև պատրաստվում է Մոսկվային խնդրել ճապոնացի բժիշկներին թույլ տալ աշխատելու Ռուսաստանում:
«Ճապոնիան ռուս բժիշկներին կխնդրի աջակցել ճապոնացի բժիշկների բժշկական պրակտիկային ռուսական հիվանդանոցներում և հիվանդանոցային սննդակարգում ներառել ավանդական ճապոնական ուտեստներ»,- նշում է պորտալը: