Եթե կարմիր խաղողը ներառեք սննդակարգում, կկարողանաք ամրացնել առողջությունը։ Steptohealth.ru կայքը ներկայացրել է 5 պատճառ, թե ինչու է հարկավոր կարմիր խաղողը ներառել սննդակարգում։
- Կարմիր խաղողի մաշկն ու կուտը ֆիտոալեկսին է պարունակում։
- Մեծ քանակով հակաօքսիդանտներ պարունակելու շնորհիվ կարմիր խաղողն օգնում է կանխարգելել բջիջների վաղաժամ ծերացումը։
- Բնական խաղողի հյութն օգնում է հոգ տանել արյունատար և սիրտ-անոթային համակարգի առողջության մասին։
- Պետք է հիշել նաև, որ ֆիտոալեկսինը պայքարում է բորբոքային գործընթացների դեմ և օգնում է արյունից հեռացնել պաթոգեն միկրոօրգանիզմները։
- Կարմիր խաղող օգտագործեք՝ արյան ճնշումն իջեցնելու համար։ Կարմիր խաղողը կալիում է պարունակում, որի շնորհիվ այն խորհուրդ է տրվում օգտագործել զարկերակային բարձր ճնշում ունեցող անձանց։
- Օրվա ընթացքում 15-20 հատիկ կարմիր խաղող ուտելու դեպքում կարող եք նվազեցնել օրգանիզմում նատրիումի մակարդակը։
- Մոռացեք փորկապության մասին։ Կարմիր խաղողը կարող է լուծել փորկապության խնդիրը։
- Կարմիր խաղողն առավոտյան ուտելու արդյունքում այն դառնում է լուծողական լավագույն միջոցներից մեկը։
- Օրգանական թթուների, շաքարի պարունակության շնորհիվ խաղողն աղիներն ու որովայնի մկանները պահում է տոնուսի մեջ։
- Պարբերական օգտագործման դեպքում խաղողը կարող է լուծել նաև քրոնիկական փորկապության խնդիրը։
- Կարմիր խաղողն ու Ալցհեյմերի հիվանդությունը։ Mount Sinai Medical School-ում անցկացված հետազոտությունների համաձայն՝ կարմիր խաղողի մեջ պարունակվող նյութերը կարող են դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։
- Կարմիր խաղողի մեջ պարունակվող հակաօքսիդանտները նպաստում են հիշողության ամրացմանը։
- փորձագետները պնդում են, որ կարմիր խաղողից պատրաստվան գինին զգալիորեն լավացնում է ուղեղի աշխատանքը։
- Կարող է կանխարգելել քաղցկեղի առաջացումը։ Կարմիր խաղողը պարունակում է նյութեր, որոնք դանդաղեցնում են բջիջների վնասումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը