Պահպանեք օրգանիզմի համար սեխի օգտակար հատկությունները ձմեռային հիասքանչ աղանդերում:
Բաղադրիչներ
- Սեխի պտղամիս – 1 կգ
- Շաքարավազ – 1 կգ
- Կիտրոնաթթու՝ ըստ ճաշակի
- Խնձորի հյութ – 200 մլ
- Համեմունքներ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Վերցնել լավ հասած և բուրավետ սեխի պտղամիսը: Կտրատել քառակուսիների և շարել կաթսայի մեջ:
- Վրան լցնել նախօրոք քամած խնձորի հյութը և եփել 15 րոպե:
- Ավելացնել շաքարավազ և կիտրոնաթթու և եփել մինչև անհրաժեշտ պնդության հասնելը՝ 10-20 րոպե:
- Տաք ջեմը լցնել ստերիլ բանկաների մեջ և լավ փակել:
- Բանկաները գլխիվայր շրջել, փաթաթել շորով և թողնել՝ մինչև վերջնական սառչելը (12-16 ժամ):
- Պահպանել մութ տեղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը