Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում
Կալորիականություն – 795 կկալ
Սպիտակուցներ – 13.9 գ
Ճարպեր – 26.6 գ
Ածխաջրեր – 126.4 գ
Բաղադրիչներ
- Ալյուր – 500 գ
- Մարգարին – 300 գ
- Եգիպտացորենի օսլա – 70 գ
- Ձու – 2 հատ
- Փխրեցուցիչ – 5 գ
- Շաքարավազ – 1/2 բաժակ
- Միջուկ – մուրաբա, շոկոլադե պաստա, ընկույզի կամ խուրմայի պաստա
Պատրաստման եղանակը
- Թասի մեջ խառնել մաղած ալյուրը, օսլան և փխրեցուցիչը:
- Մարգարինը հարել շաքարավազի հետ, ավելացնել ձվերը:
- Ավելացնել ալյուրը և հունցել մինչև խմոր ստանալը, որը պետք է ծածկել և 1 ժամ դնել սառնարանը:
- Գրտնակել խմորը 0.5 մմ հաստության և բաժակով շրջանակներ ձևավորել:
- Կենտրոնում դնել միջուկը և 3 կողմից այնպես ծածկել, որպեսզի ստացվի կենտրոնը բաց եռանկյունի:
- Վրան սպիտակուց քսել և կակաչի սերմ շաղ տալ:
- Շարել պերգամենտով պատած տապակին և 10-15 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը