Fithacker.ru-ն գրում է, որ ձմերուկի սերմը մի խումբ օգտակար հատկություններ ունի։
- Ձմերուկի սերմը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար։
- Ամինաթթուներ։ Ձմերուկի սերմերն արգինին, լիզին, գլուտամինային թթու, տրիպտոֆան և այլ անփոխարինելի հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օրգանիզմը չի կարողանում ինքնուրույն արտադրել։ Արգինինը, օրինակ, կարող է լավացնել նյութափոխանակությունը, դրական ազդեցություն ունենալ սրտի ու սեռական առողջության վրա։
- Մագնեզիում։ 100 գրամ ձմերուկի սերմը կարող է ապահովել մագնեիոիւմի 139 տոկոսը։ Այս հանքանյութն օգտակար է սիրտ-անոթային համակարգի առողջության համար, կարող է օգնել կարգավորել զարկերակային ճնշումը։
- Լիկոպեն։ Այս ամինաթթուն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ հարկավոր է սրտի, տղամարդու վերարտադրողական առողջության համար։
- Վիտամին B: Ձմերուկի սերմը հարուստ է B խմբի վիտամիններով։
- Դիաբետի դեմ։ Ձմերուկի մի քանի սերմը 45 րոպե եռացրեք մեկ լիտր ջրում։ Հեղուկը կարող եք օգտագործել՝ որպես լրացնող միջոց դիաբետի դեմ։
- Ձմերուկի սերմը կարող է լավացնել մաշկի վիճակը։
- Հագեցած ճարպաթթուներ։ Սրանք կապահովեն մաշկի խոնավությունը, կօգնեն կանխարգելել ակնեն ու մաշկային այլ խնդիրներ։
- Հակաօքսիդանտներ։ Սրանք կօգնեն պահպանել մաշկի երիտասարդությունը։
- Յուղ։ Ձմերուկի սերմը յուղ է պարունակում, որը կօգնի հեռացնել կեղտը, մաշկային ճարպը։
- Ձմերուկի սերմն օգտակար է նաև մազերի համար։ Ձմերուկի սերմի օգտագործման արդյունքում մազերը կդառնան ավելի ամուր և փայլ կստանան։
- Պղինձ։ Ձմերուկի սերմը պղինձ է պարունակում, որը նպաստում է մելանինի արտադրությանը՝ պիգմենտ, որը մազերին գույն է հաղորդում։
- Յուղ։ Ձմերուկի սերմը յուղ է պարունակում, որն օգտակար է թե մազերի, թե գլխի մաշկի համար։ Այն կարող է արագացնել մազերի աճը և լավացնել դրանց վիճակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը