
Dior-ի բերետային հավաքածուից հետո, ակնհայտ էր, որ բերետը դառնալու է նոր սեզոնի գլխավոր աքսեսուարն ու իր հիմնավոր տեղն է զբաղեցնելու նորաձևության սիրահարների զգեստապահարնում: Մարիա Գրացիա Կյուրիի առանց բացառության բոլոր մոդելները կրում էին կաշվե բերետներ:
Այս փարիզյան աքսեսուարին իր նախապատվությունը տվեց նաև Ուլյանա Սերգեենկոն իր աշնանային հավաքածուում: Ճիշտ է Ուլյանայի բերետները կաշվից չէին, դրանք առավել նուրբ էին ու համադրված էին էլէգանտ զգեստների հետ:
Դարձավ արդյոք բերետը մասսայական: Նույնիսկ պետք չէ կասկածել: Այն արագ պոդիումից իջավ նորաձևության մայրաքաղաքների փողոցներ՝ դառնալով streetstyle-ի հերոսների ամենասիրած աքսեսուարը:
Wnews.am-ը առանձնացրել է բերետային ամենահետաքրքիր լուքերը: