Իմպրեսիոնիստ և աբստրակցիոնիստ նկարիչների գործերը, որոնց արժեքը գնահատվում է 120 մլն դոլար, նոյեմբերի 13-ին վաճառքի կհանվեն Christie՚s-ի աճուրդային տան կողմից:
Ինչպես հայտնել է նրա մամուլի ծառայությունը, անտարակույս, հավաքորդների առավել մեծ հետաքրքրությունն է առաջացնում Վինսենթ վան Գոգի «Հերկված դաշտը և հերկվորը: Սեն Ռեմի» կտավը: Այն նախապես գնահատել են 50 մլն դոլար:
Վան Գոգն այդ կտավն ստեղծել է՝ գտնվելով Սեն Ռեմի դե Պրովանսի հոգեբուժարանում՝ Առլիից ոչ հեռու, որտեղ նա վեճ է ունեցել Պոլ Գոգենի հետ: Հետո Վան Գոգը կտրել է իր ականջի բլթակը:
Կտավի վրա նա պատկերել է իր հիվանդասենյակի պատուհանից բացվող տեսարանը, որտեղ գտնվել է 1889 թվականի մայիսից մինչև 1890 թվականի մայիսը: Նկարի վրա Վան Գոգը աշխատանքը սկսել է օգոստոսի վերջին և այն ավարտել է սեպտեմբերի 2-ին:
Աճուրդի են դրվելու նաև Անրի Մատիսի, Մարկ Շագալի և Մարկ Ռոտկոյի կտավները: Այդ աշխատանքները պահվում Էին տեխասցի նավթային մագնատ Փերի Ռիչարդսոն Բասսի և նրա տիկնոջ՝ Նենսիի հավաքածուում: