Աղի մակնշումը համապատասխանեցվել է սահմանված պահանջներին
Advertisement 1000 x 90

Աղի մակնշումը համապատասխանեցվել է սահմանված պահանջներին

ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարների«Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկողությունը սննդամթերքի իրացման կետերում:

Աղի նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Հակոբ Շամիրյանի արտադրած աղը յոդի պարունակությամբ չի համապատասխանում սահմանված պահանջներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տնտեսվարողը ներկայացրել է փաստաթղթեր, համաձայն որոնց՝ աղը տեխնիկական է և նախատեսված չէ սննդում օգտագործելու համար:

Կատարելով ծառայության հանձնարարականը՝ անհատ ձեռնարկատեր Հակոբ Շամիրյանն իր արտադրանքի մակնշման մեջ կատարել է համապատասխան լրացում` «աղ տեխնիկական» բովանդակությամբ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սպառողներին հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը և հավաստիանալ, որ այն յոդացված է և նախատեսված կերակրում օգտագործելու համար: