«Голос» նախագծից հայտնի Մարգարիտա Պոզոյանը կրկին ձեռք է բերել նախկին իդեալական ու սեքսուալ կազմվածքը: Երգչուհին վերջերս նիհարել է մոտ 10 կգ-ով: Ինտենսիվ սկսել է զբաղվել սպորտով ու հետևում է սննդակարգին. բացառել է ֆասթ ֆուդը, աղը, մայոնեզը, զանազան սոուսները և աղանդերը, ուտում է օրական 5 անգամ՝ փոքր չափաբաժիններով:
Շեշտը հիմնականում դրել է բանջարեղենով աղցանների վրա:
Երգչուհին այժմ ազատվել է ավելորդ կիլոգրամներից ու իրեն երջանիկ է զգում: