Վերջին օրերին արտասահմանյան լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդական Բրյուս Ֆեյնի` Հայոց ցեղասպանության մասին խոսքերը: Նա հարցականի տակ դրեց հայերի զանգվածային ոչնչացումը:
Նման հայտարարություններ պարբերաբար հնչում են, երբ այս կամ այն արտասահմանյան դիվանագետը, արվեստի գործիչը կամ պետության ղեկավարն այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան:
Բարձրաստիճան հյուրերից վերջինը, որ ծաղկեպսակ դրեց հավերժական կրակին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էր:
Sputnik Արմենիան ներկայացնում է հայտնի մարդկանց ցուցակը, որոնք վերջին տարիներին այցելել են Ծիծեռնակաբերդ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոս I
Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում 2016 թ. հունիսի 24-ին: Պաշտոնական այցի ընթացքում Հռոմի պապն այցելեց Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է դրել 2015 թ. ապրիլի 24-ին և գրառում է թողել հուշամատյանում:
Այն ժամանակ Պուտինը հաստատեց, թե Ռուսաստանն ինչ դիրքորոշում ունի Ցեղասպանության հարցում և ընդգծեց, որ մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող արդարացվել:
Ֆրանսուա Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 1915 թվականի իրադարձությունները որակեց մարդկության դեմ ուղղված հանցագործություն և անվանեց այն պատմության մեջ առաջին ցեղասպանությունը:
Ալան Դունքան
Այս տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալան Դունքանը հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերին:
Միլոշ Զեման
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը 2016 թ. հունիսին Երևանում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերին: Նա Ցեղասպանության թանգարան այցելելուց հետո գրառում թողեց հուշամատյանում. «Խոր հարգանքով` Ցեղասպանության զոհերին»:
Անն Իդալգո
Անցյալ տարի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Երևան կատարած այցելության ժամանակ այցելեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին:
Մարգոթ Վալստրյոմ
Ծիծեռնակաբերդ է այցելել նաև Շվեդիայի արտգործնախարար Մարգոթ Վալստրյոմը, որն իր ժողովրդի անունից ծաղկեպսակ է դրել հուշարձանին մոտ և ծաղիկներ խոնարհել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Դինա Մայրեդ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարանում է եղել նաև Քաղցկեղի վերահսկման միջազգային միության ղեկավար, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը։
Ջոն Մալկովիչ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո աշխարհահռչակ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը հուզիչ գրառում թողեց հուշամատյանում։
«Ցավոտ դաս», — գրեց Մալկովիչը:
Էմիր Կուստուրիցա
Սերբ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան երկու անգամ է եղել հուշահամալիրում: Առաջին անգամ` 2010 թվականին, երկրորդը` 2015 թվականին: Երկու դեպքում էլ նա ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ:
Ջորջ Քլունի
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին Հայաստան է եկել 2016 թվականին` «Ավրորա» մրցանակը հանձնելու նպատակով:
Նա այցելել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել:
Արարողության ժամանակ Ջորջ Քլունին հիշեց Հիտլերի խոսքերը. «Ո՞վ է հիմա հիշում Հայոց ցեղասպանությունը»: Եվ տվեց պատասխանը. «Ամբողջ աշխարհը»:
Ալեն Դելոն
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am