
Մեծ Բրիտանիայի Քոռնուոլ թերակղզու Նյուքվեյ քաղաքի օդանավակայանում ավելի քան 3 հազար հանդիսականներ են հոկտեմբերի 26-ին ներկա եղել Bloodhound Supersonic Car գերձայնային ավտոմեքենայի առաջին փորձարկումներին:
Ինչպես հայտնել է BBC-ն, հրթիռի նմանվող կապտանարնջագույն բոլիդը՝ 13 մետր երկարությամբ, կայացած երկու փորձնական ելույթի ժամանակ, ինչպես և սպասվում էր, զարգացրել է ժամում մինչև 322 կիլոմետր արագություն: Այդ արագությանը Bloodhound SSC-ը հասել է մեկնարկի պահից 9 վայրկյանի ընթացքում՝ շարժվելով առնվազն 3-կիլոմետրանոց թրիչքավայրէջքային գոտիով: Դրա երկարությունը պարզապես թույլ չի տալիս հասնել բոլիդի ավելի մեծ արագության, հաղորդել է ՏԱՍՍ-ը: