Մթերքն ընդհանրապես պահածոյացնել պետք չէ` ելնելով սննդի անվտանգությունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հորդորեց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։
«Տնային պահածոներում ռիսկ կա, որ մարդ կարող է բոտուլիզմով վարակվել։ Այդ դեպքում մահացության դեպքերը շատ բարձր են։ Պահածոյացման ժամանակներն արդեն վաղուց անցել են, հիմա կարելի է բանջարեղենը սառեցնել և պահել նույն թարմությամբ»,- նշեց բժիշկ-դիետոլոգը։
Մուրաբաների դեպքում բոտուլիզմի ռիսկը չափազանց ցածր է, այն գրեթե չկա։ Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝ մուրաբաների դեպքում էլ վտանգավոր է մեծ քանակությամբ շաքարի պարունակությունը, որի դեմ իրենք միշտ պայքարում են։