Կանանց սեռական ինքնագնահատականն ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, եթե նրանց դուր են գալիս իրենց աչքերը, շրթերն ու ականջները։
The Daily Mail-ի փոխանցմամբ Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի գիտնականները պարզել են, որ շրթերի, աչքերի ու ականջների ձևն ավելի շատ են պայմանավորում կանանց սեռական ինքնագնահատականը, քան նույնիսկ սլացիկ կազմվածքը։ Գավիչ դիմագծեր ունենալն ավելացնում է սեռական ակտի ընթացքում կանանց բավականությունը։
Հետազոտությանը մասնակցել է 18-80 տարեկան 1138 կին։ Մի խմբում չափել են կամավորների մարմնի զանգվածի գործակիցը։
Կամավորները լրացրել են հարցաթերթիկ, որտեղ հինգ բալանոց սանղդակով գնահատել են 19 ցուցանիշներ, որոնք բնութագրում են ֆիզիկական գրավչությունը, ու նշել են սեռական գրգռվածության ու սեռական ակտիվության միջին մակարդակը, նաև սեքսուալ բավականության ու բավարարվածության աստիճանը։ Մեկ այլ խմբի մոտ ֆիզիկական գրավչության ցուցանիշների փոխարեն գնահատվել է նրանց մարմնի առանձին մասերը։
Փորձի մասնակիցների 65 տոկոսն ուներ նորմալ քաշ, 20 տոկոսը ՝ ավելորդ քաշ, 5 տոկոսը՝ անբավարար, իսկ մնացածը տառապում էին ճարպակալումով։
Պարզվել է, որ մարմնի ճիշտ համամասնություններն ավելի քիչ էին կանխորոշում կանանց սեռական բավարարվածությունը, քան առանձին դիմագծերը, իսկ մարմնի զանգվածի ավելացումը նվազեցնում էր այն։
Բացի դրանից՝ արդյունքները ցույց են տվել, որ կանանց սեռական բավարարվածությունն ավելի բարձր մակարդակի վրա է, երբ նրանց դուր է գալիս սեփական աչքերը, շրթերն ու ականջները։ Հետազոտության արդյունքերը նաև ցույց են տվել, որ ձեռնաշարժությունը նույնպես զգալիորեն բարձրացնում է կանանց սեքսուալ ինքնագնահատականը։
Մյուս կողմից էլ տարիքը, հարաբերություններում երջանկության մակարդակն ու զուգընկերոջ սեռական բավարարվածությունը չեն ազդում անկողնում կանանց վստահության վրա։
med.news.am