just-lady կայքն առաջարկում է համեղ ապուրի բաղադրատոմս, որը ոչ միայն օգտակար է, այլև՝ ցածր կալորիականություն ունի։
Ապուրը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, լավացնում է նյութափոխանակությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ հալչում են նաև ավելորդ կիլոգրամները։
Այս ապուրի բաղադրության մեջ մտնող մթերքներն օգնում են մարսողական համակարգին։
Ոսպը բուսական սպիտակուցի և B վիտամինային կոմպլեքսի հրաշալի աղբյուր է։
Բաղադրություն
- 3 մեծ գազար
- 1 մեծ խնձոր
- Կես բաժակ ոսպ
- 1 սոխ
- Կես թ/գ կտրատած թարմ կոճապղպեղ
- Կես թ/գ աղացած սև պղպեղ
- Կես թ/գ աղացած քիմիոն
- 4 բաժակ բուսական արգանակ (ջուր)
- Կես թ/գ կարմիր պղպեղ
- 1 թ/գ աղ
- բուսական յուղ
- թթվասեր
Մեծ տարայի մեջ տաքացրեք բուսական յուղը։ Ավելացրեք կտրատած գազարը, սոխը, խնձորը և 10 րոպե տապակեք։
Ավելացրեք ոսպը և համեմունքները, լցրեք բուսական արգանակը։ Հասցրեք եռման և եփեք 30 րոպե։ Ապուրը հանեք կրակից և մի փոքր սառեցրեք։
Բլենդերի բաժակի մեջ լցրեք ապուրը և հարեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը։ Ապա կրկին եռացրեք՝ ավելացնելով արգանակը։
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
168.am