
Nissan ճապոնական ավտոմոբիլային ընկերությունը Տոկիոյի միջազգային ավտոսալոնում ցուցադրել է Canto
հնչյունային համակարգը, որը հատուկ մշակվել է էլեկտրամոբիլների համար: Տեսաշնորհանդեսը հրապարակված է մակնիշի պաշտոնական YouTube-ալիքում:
Ժամում 20 կիլոմետրից ավելի արագության դեպքում Canto-ն (լատիներեն՝ «Ես երգում եմ») սկսում է մեղեդային հնչյուններ արձակել, որոնք կոչված են հետիոտներին նախազգուշացնելու փոխադրամիջոցի մոտենալու մասին: Հնչյունների տոնայնությունն ու բարձրությունը փոփոխվում է արագության մեծանալու համեմատ:
Էլեկտրական շարժիչը գրեթե անաղմուկ է, ինչը կարող է վտանգ ստեղծել ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների համար: Canto համակարգի օգնությամբ Nissan-ի ինժեներները հույս ունեն լուծել այդ խնդիրը: