Միջուկով կոտլետը լիտվական, բելառուսական, ռուսական, լեհական և ուկրաինական խոհանոցի ուտեստ է: Եթե հավատանք լեհական գրականությանը, ապա միջուկով կոտլետներ շատ է սիրել լեհ արքա Վլադիսլավ Յագելոն: Այս ուտեստի հեղինակը, ըստ վարկածներից մեկի, միլանյան արքայադուստր Բոնե Սֆորցան է: Այդպե՞ս է, թե՞ ոչ, անհայտ է, բայց մսային միջուկով կարտոֆիլե կոտլետները հաստատապես հիմնավորվել են մեր խոհանոցներում:
Բաղադրիչներ
Միջին կարտոֆիլ – 12 հատ
Ձու – 2 հատ
Ալյուր – 5 ճ/գ
Դափնու տերև – 1 հատ
Աղ – 1 թ/գ
Միջուկ
Աղացած միս – 500 գ
Սոխ – 1 հատ
Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կտրատել կարտոֆիլը և եփել՝ մինչև լրիվ պատրաստ լինելը: Աղ ցանել:
- Կարտոֆիլը տաք վիճակում վերածել խյուսի:
- Սոխը մաքրել, մանր կտրատել:
- Կտրատած սոխը տապակել բուսայուղով, ավելացնել աղացած մսին, խառնել, աղ և պղպեղ ցանել:
- Սառած կարտոֆիլի խյուսին ավելացնել ձուն, ալյուրը և խառնել:
- Կարտոֆիլային խմորից գնդեր ձևավորել: Գնդերին բլիթի տեսք տալ: Կենտրոնում դնել 1 ճ/գ մսային խճողակ:
- Ձևավորել կարտոֆիլային կարկանդակ:
- Պատրաստի կարկանդակը թավալել ալյուրի մեջ: Տապակի մեջ լցնել մի փոքր բուսայուղ: Տապակել կարկանդակները 2 կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը