Hennessey Performance ամերիկյան տյունինգային ֆիրման ներկայացրել է VelociRaptor 6×6 վեցանիվ պիկապը: Այդ մասին հայտնել է Motor Authority-ն:
Նորույթի շնորհանդեսը տեղի է ունեցել Լաս-Վեգասում ընթացող ավտոմեքենաների և սարքավորումների SEMA մասնագիտացված ցուցահանդեսում:
Ամբողջական շարժաբերով ավտոմեքենան ստեղծվել է Ford F-150 Raptor SuperCrew-ի հիմքի վրա:
Մեքենան առաջարկվում է ինչպես հաստիքային 450-ձիաուժ շարժիչով, այնպես էլ 605 ձիաուժ հզորությամբ V-6 օպցիոնալ շարժիչով:
Գինն՝ սկսած 295 հազար դոլարից. ինչը համեմատելի է ԱՄՆ-ում նոր Ferrari-ի (ժողովրդականություն վայելող 812 Superfast մոդելը, ըստ Car And Driver-ի տվյալների, արժե՝ սկսած 315 հազար դոլարից) գնի հետ:
Ավտոմեքենան պատվերների համար ԱՄՆ-ում արդեն հասանելի է ուղղակիորեն Hennessey Performance-ի և Ford-ի առանձին դիլերների միջոցով:
Hennessey Performance Engineering-ը մարզական ավտոմեքենաների տյունինգի ամերիկյան ընկերություն է: Հիմնադրվել է 1991 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում: Venom F5-ը պետք է դառնա ֆիրմայի առաջին ինքնուրույն մշակված ավտոմեքենան: