Ցուցադրվել է նոր սերնդի Jeep Wrangler-ը
Advertisement 1000 x 90

Ցուցադրվել է նոր սերնդի Jeep Wrangler-ը

Jeep ընկերությունը հրապարակել է նոր սերնդի Wrangler արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին պաշտոնական լուսանկարները:

Ավտոմոբիլի հրապարակային դեբյուտը կկայանա նոյեմբերի վերջին Լոս Անջելեսի մոտորշոուում:

Դատելով ըստ լուսանկարների՝ «Ռենգլերը» կատարված է նախորդի ոճով՝ պահպանելով գլխամասի լույսի կլոր «դասական» ցոլալապտերները, թափքի հանովի պանելները և հետգցովի դիմապակին:

Արտաճանապարհային ավտոմոբիլի տեխնիկական ներքին սարքավորանքի մասին պաշտոնական տեղեկատվություն տակավին չկա. այն կհրապարակեն Լոս Անջելեսում մոդելի պրեմիերայի նախօրեին:

Մայիսին լրտեսները բացահայտել են նոր Jeep Wrangler-ի ինտերիերը, իսկ մինչ այդ հայտնվել էին արտաճանապարհային ավտոմոբիլի էքստերիերի նկարները: Սպասվում է, որ շարժիչային գամմայի մեջ կմտնեն երկլիտրանոց «քառյակը», 3.6 վեցգլանանի ագրեգատը և, հետագայում, դիզելային շարժիչ և նույնիսկ հիբրիդային ուժային կայանք: