Justcoolidea.ru-ն գրում է, որ գիրանալու մի շարք պատճառներ կան։ Ավելորդ քաշի դեմ պայքարում չափազանց կարևոր է սննդակարգի շտկումը, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության ապահովումը։ Ըստ կայքի՝ ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում կարող են օգնել պայքարել նաև այս ըմպելիքները, որոնք նաև շատ համեղ են և օգնում են արագացնել նյութափոխանակությունը։
- Կանաչ թեյ։ Այս ըմպելիքը կարող եք օգտագործել ինչպես՝ տաք, այնպես էլ՝ սառը վիճակում։ Հատկապես առավոտյան օգտագործելու դեպքում կկարողանաք արագացնել նյութափոխանակությունը։
- 240 մլ ջուր եռացրեք։
- Ավելացրեք կանաչ թեյ, եռացրեք 3-5 րոպե։
- Ավելացրեք անանուխ, կիտրոն, ցանկության դեպքում՝ նաև մեղր։
- Դառը շոկոլադով սմուզի։
- 1 մանգո
- 1 բաժակ սառեցրած սև հաղարջ
- 3 բաժակ սպանախ
- 1 ճաշի գդալ չիայի սերմեր
- 2 ճաշի գդալ նշի կաթ
- 1 թեյի գդալ մեղր։
Կաթը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք մրգերն ու հատապտուղները, կակաոն, ապա՝ սպանախը։ Խառնեք 30 վայրկյան, որպեսզի միասեռ զանգված ստանաք։
- Էներգետիկ սմուզի
- 1 լիտր արքայախնձորի հյութ
- 1 լիտր ձմերուկ
- 270 մլ կոկոսի ջուր
- սպանախ
- 1-2 բաժակ հաղարջ
- 2 կանաչ խնձոր։
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։
- Սև սուրճ։ Սև սուրճն օգնում է արագացնել նյութափոխանակությունը։ Խորհուրդ է տրվում այն խմել առավոտյան կամ մարզումից առաջ։ Ցանկության դեպքում կարող եք սուրճին դարչին ավելացնել։
- Կանաչ սմուզի մանգոյով
- 1 սառեցած բանան
- 1 բաժակ սառեցրած մանգո
- 1 բաժակ սպանախ
- կես ավոկադո
- 1 բաժակ նշի կաթ։
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով։
- Ճարպերն այրող ըմպելիք
- 1 բաժակ գրեյպֆրուտի, նարնջի կամ արքայախնձորի հյութ
- 2 թեյի գդալ խնձորի քացախ
- 1 թեյի գդալ մեղր։
Խառնեք բոլոր բաղադրիչները, օգտագործեք սնունդ ընդունելուց առաջ։
- Սպանախով և ավոկադոյով սմուզի
- 1 ավոկադո
- 1 բաժակ սպանախ
- 1 հասած բանան
- 1 ճաշի գդալ գետնանուշի յուղ
- 1 բաժակ կաթ։
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով։ Օգտագործեք պատրաստելուց անմիջապես հետո։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը