Ինչպե՞ս են կանայք վերաբերվում օրգազմի բացակայությանը
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են կանայք վերաբերվում օրգազմի բացակայությանը

Կանանց մեծ մասը նախընտրում է ինքն իրեն համոզել, որ օրգազմի բացակայությունն առհասարակ խնդիր չէ։ Նման եզրակացության են հանգել Միչիգանի համալսարանի գիտնականները, անցկացնելով հարցում 18-28 տարեկան կանանց շրջանում, որպեսզի պարզեն, թե ինչպես են նրանք վերաբերվում օրգազմի բացակայությանը զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելու ժամանակ։

Ըստ հետազոտության արդյունքների՝ կանանց մեծ մասը նախընտրում է ինքն իրեն համոզել, որ օրգազմի բացակայությունն առհասարակ խնդիր չէ։

Մյուս աղջիկները հակված են օրգազմը համարել բնական երևույթ, որը կախված չէ իրենց կամքից։ Կա կանանց մի խումբ, որը նախընտրում է հույսեր փայփայել, որ վաղ թե ուշ իրենց կհաջողվի հասնել սեռական բավարարվածության։

Հետազոտողների տվյալներով, ինքնաներշնչանքի նման տակտիկայի շնորհիվ աղջիկներին հաջողվում է խուսափել թերարժեքության զգացողությունից ու նվազեցնել օրգազմի դերը սեռական կյանքում։

Հետազոտությունը հրապարակվել է Journal of Sex Research ամսագրում։

med.news.am