Chanel-ը թողարկել է կոսմետիկայի Collection Libre սեզոնային հավաքածուն, որի հիմնական արտադրանքը դարձել է դասական կարմիր շրթներկը: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտնել է նորաձևության տան ներկայացուցիչը: Շրթներկը ներկայացված է կարմիրի չորս տարբեր երանգներով:
Chanel-ում հայտնել են, որ հենց Գաբրիել Շանելի շնորհիվ է վառ կարմիր շուրթերը մտել նորաձևության մեջ:
«Կարմիր երանգներում կյանքը ոչ միայն վառ կարմիր շրթներկ է ենթադրում ամեն օր, այլև սեփական գույնի ընտրությունը»,- նշել են ընկերությունում:
Նոր շարքի ևս մեկ արտադրանք են դարձել կոպերի համար նախատեսված Trait de Caractere ստվերաներկերը: