Բազաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ տանձի և կոճապղպեղի խառնուրդը մաքրում ու ամրացնում է օրգանիզմը: Քաղցր և հյութեղ տանձը հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք դրական են ազդում սրտանոթային և մարսողական համակարգերի վրա:
Կոճապղպեղի օգտակար հատկանիշների մասին բազմիցս խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում:
Healthylivingstyle կայքն առաջարկում է տանձի և կոճապղպեղի համադրություն, որը կօգնի մաքրել օրգանիզմը ավելորդ տոքսիններից և շլակներից: Բացի այդ, այս ըմպելիքն օրգանիզմին այդքան անհրաժեշտ վիտամինների հրաշալի աղբյուր է:
Բաղադրություն
- 3 մաքրած տանձ
- 2 բարակ կտոր թարմ կոճապղպեղ
- Կես վարունգ
- Կես կեղևազատած կիտրոն
Բոլոր բաղադրիչները լցրեք հյութաքամիչի մեջ և խառնեք: Եթե ցանկանում եք մաքուր հյութը խմել, ապա այն անցկացրեք թանզիֆի (марля) միջով:
Այս ըմպելիքը հրաշալի մաքրող միջոց է, որը, բացի այն, որ մաքրում է օրգանիզմը, նաև օգնում է այրել ավելորդ ճարպերը:
Հյութը պետք է խմել ուտելուց առաջ, բայց ոչ մի դեպքում մի փոխարինեք սնունդն այս հյութով:
Կոճապղպեղի մասին կարող եք հետևել մեր այլ հրապարակումներում ևս:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը