Հաճախ լսում ենք, որ քաղցրավենիքը մի շարք վնասներ կարող է հասցնել մեր առողջությանը և կազմվածքին: fithacker կայքն առաջարկում է համեղ և դիետիկ աղանդեր, որը չի ազդի ձեր կազմվածքի վրա:
Աղանդերի էներգետիկ արժեքը՝
60 կկ, ճարպեր՝, 3.45գ, ածխաջրեր՝ 5.25գ, սպիտակուցներ՝ 3.38 գ
Բաղադրություն
- 540 գ անյուղ կաթնաշոռ
- 3 ճ/գ կաթ
- 60 գ ընկույզ
- 100 գ ծիրանի չիր
- 100 գ դառը շոկոլադ
Ծրանի չիրը թրջեք ջրում: Չիրն ու ընկույզը լցրեք բլենդերի մեջ և մանրացրեք: Խորը ամանի մեջ տրորեք կաթնաշոռը, ավելացրեք ընկույզի և ծիրանի խառնուրդը, լավ խառնեք և հարեք միքսերով, որպեսզի միասեռ զանգված ստանաք:
Ստացված զանգվածից գնդիկներ պատրաստեք և դրեք սառնարանում:
Շոկոլադը հալեցրեք, ավելացրեք կաթն ու խառնեք: Գնդիկներն իջեցրեք շոկոլադի մեջ և կրկին դրեք սառնարանը, մինչև սառչի:
Վայելեք այս համեղ և օգտակար աղանդերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը