Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հրապարակումը.
(մեր հիմնադրամի թերևս ամենից ուշագրավ բացահայտումն այս տարվա ընթացքում)
Մեծոփավանքի (Քաջբերունիք) գերեզմանոցում ամփոփված Մխիթար վարդապետ Սասնեցու հիշատակին կերտված խաչքարը, որը բախտի բերմամբ պահպանվել է (մի քուրդ այն փոխադրել է Իրիշատ գյուղ և ի թիվս այլ հնությունների պահում է տնամերձ հողամասում): Վարդապետի կյանքին և գործին կարող եք ծանոթանալ` Գ. Հովսեփյանի` «Մխիթար Սասնեցի» հոդվածում («Արարատ», 1899, Գ-Դ, էջ 158-167):
Տիեզերալույս հռետոր և փիլիսոփա Մխիթար վարդապետ Սասնեցու հիշատակին կերտված խաչքարը (1337 թ.). լուս.` Ս. Դանիելյանի, 2017 թ.
Տիեզերալույս հռետոր և փիլիսոփա Մխիթար վարդապետ Սասնեցու հիշատակին կերտված խաչքարի (1337 թ.) գրչանկարը
Խաչքարի ճակատին և հյուսիսային կողին արձանագրված է.
Ի թվ(ին) ՉՁԶ (1337): / Այս արձան աւծե(ա)լ արեամբն Յ(իսուս)ի բազմե(ա)լ ի գլուխ մեծի ս(ուր)բ հեռետորի եւ հա(յ)ոց փիլիսոփա(յ)ի` Մխիթար վարդ(ապետ)է. Գրիգ(ո)ր եւ Մխ(ի)թ(ար) աշակերտին: // Զառաջնորդ ս(ուր)բ ուխտիս Մկրտիչ, յիշեցէք ի Ք(րիստո)ս: // Ես` Ստանոս վարդ(ապետ)ս, Մկրտիչ[ս]… / կանգնեցաք զխաչս բա[րեխաւսութիւն] / տիէզերալոյս վարդ(ապետ)ին …:
Լուս.` Ս. Դանիելյանի, գրչ.` Ս. Կարապետյանի