Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը Նյու Յորքում Հինգերորդ ավենյուում անձամբ է բացելու իր SJP կոշիկի բրենդի pop-up խանութը: Այդ մասին հայտնել է WWD-ը: «Ինձ համար պարզապես ֆանտաստիկ երջանկություն էր շուրջ չորս տարի առաջ իմ բրենդի բացումը Նյու Յորքում, քաղաք, որտեղ ես ապրում եմ,- ասել է դերասանուհին: – Մանավանդ ուրախալի է իմ նոր հավաքածուն ներկայացնել քաղաքի հենց կենտրոնում՝ Հինգերորդ ավենյուում»:
Դերասանուհին նաև իր այցելուներին խոստացել է, որ անձամբ ներկա է լինելու իր pop-up խանութում և շփվելու է երկրպագուների հետ:
Մոտավորապես 150 քառակուսի մետր մակերեսով ժամանակավոր բուտիկը բացվելու է մեծ ժողովրդականություն վայելող 21 Club ռեստորանի դիմաց և աշխատելու է նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 3-ը:
Սառա Ջեսիկա Փարքերն ամերիկացի դերասանուհի է, «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր: Ճանաչում է ձեռք բերել լրագրողուհի Քերի Բրեդշոուի դերով՝ սերիալում և «Սեքսը մեծ քաղաքում» կինոֆիլմերում: Դերասանուհին նաև նկարահանվել է այնպիսի ժապավեններում, ինչպիսիք են՝ «Էդ Վուդը», «Նավիգատորի թռիչքը» և «Առաջին կանանց ակումբը»: Փարքերը SJP բրենդը հիմնել է 2014 թվականին իր պրոդյուսեր և բիզնես-գործընկեր Ջորջ Մալքեմուսի հետ համատեղ: