Ժամացույցների և ոսկերչական զարդերի Bulgari իտալական տունը թողարկել է աքսեսուարների Winter Holidays 2017 տոնական հավաքածուն, որը նվիրված է Ծննդյան տոներինև Ամանորին: Այդ մասին հաղորդվում է արտադրողի կայքում:
Նոր հավաքածուում տեղ են գտել Serpenti Forever պայուսակները՝ ֆիրմային փոքրիկ փակով, որոնք ոճավորված են օձի գլխի տեսքով և արծնե թեփով:
Պայուսակները կարված են մգդակված մետաղազօծ կաշվից և զարդացված են դեկորատիվ ութանկյուն աստղերով ու մետաղե ոսկեզօծ դուրգամներով, որոնք ձյան տեղումների տպավորություն են ստեղծում:
Նաև շարքում ներկայացված են դրամապանակներ ու այցեքարտերի համար նախատեսված տարբեր գույների ու չափերի գրպանիկներ, մետաքսե շարֆեր ու փողկապներ: