Նազենի Հովհաննիսյանը ներկայացնում է Արցախը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նազենի Հովհաննիսյանը ներկայացնում է Արցախը

Նազենի Հովհաննիսյանը իր Facebook-յան էջում պատմում է Արցախում իր տեսած հուշարձանների մասին:

«Բովուրխանի Վանական համալիրն է, խոնարհված եկեղեցիներից մեկը. անհավանական էներգետիկա ուներ։ Քչերը գիտեն տեղը, անգամ Արցախցիներից շատերը չեն եղել, թեև մոտ է Ստեփանակերտին…

14463051_10209722000902574_3213145254288127400_n

Հուսամ մի օր բոլոր ՀԱՅՈՑ ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ կվերականգնվեն ու կդառնան ԳՈՐԾՈՂ։

Վիքիից է. Վանք-ամրոցը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում` Ննգի գյուղի անտառներում՝ Բովուրխան լեռան հյուսիսային լանջին:

Այն հիմնել է Շախնազարյանների իշխանական տոհմի նշանավոր մելիք` Վարանդայի իշխան Բաղրը: Նա իշխել է XVIIդ. առաջին կեսին մինչև 1646թ.: Սարը և վանք-ամրոցը մելիքի անունով կոչվել է Բաղրխան: Անվանումը հետագայում վերափոխվել և դարձել է Բուրուխան, Բովրխան, Բովուրխան:

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, բնակելի, տնտեսական ու արտադրական շինություններից և շրջապատված է պարիսպներով ու աշտարակներով: Համեմատաբար լավ է պահպանվել արևելյան մասում գտնվող եկեղեցին: Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ եկեղեցին կառուցվել էր XVIIդ.:

Վանքային համալիրում պարիսպը ընդգրկում է 40×18,5մ մակերեսով տարածք: Ամրոցը ունեցել է ջրմուղ և դեպի Ննգի գյուղը տանող գաղտնուղի:

Բովրխան լեռան ստորոտում գտնվում են վանքի աղբյուրը և ամրոցի պաշտպանական համակարգի մեջ մտնող չորս դիտակետ, Լեռի-խաչ և Անահիտ մատուռները:

Բովուրխանը հանդիսանում էր պաշտամունքային կենտրոն և Վարանդայի մելիքության ամառային նստավայրը: Բացի դրանից, XVIIIդ. առաջին կեսին այստեղ տեղակայված էր Քարքարի կայազորը»:

Դադիվանք

Դադիվանքը հնագույն վանական համալիր է Արցախում, գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Ըստ ավանդության՝ կառուցվել է դեռևս I դարում Սուրբ Դադեի գերեզմանատեղիում։ Եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։

Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները։ Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը (Թադեոս առաքյալի աշակերտներից) և Նահատակվել է հանուն հավատքի՝ տարածելով Քրիստոնեությունն Արցախում։

14519925_10209717599192534_45963063832439472_n

12-րդ դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել է աշխատել իր «Դատաստանագրքի» վրա, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։
Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։

Եկեղեցու հարավային պատին Քրիստոսն Ավետարան է մեկնում Դավիթ Սքանչելագործին, իսկ Աստվածածինը՝ խաչազարդ ուրար։ Ըստ Կ. Գանձակեցու «Հայոց պատմություն» աշխատության՝ Դավիթ Ծարեցին՝ Սքանչելագործը, իր գործունեությունը ծավալել է Հանդաբերդ ամրոցին կից Ծար-Ջերմուկում՝ «Բաղնիք-արքունաք»-ում։ Պատմիչը վկայում է, որ Քրիստոսը Դավիթ Ծարեցուն «երևացել է և ասել՝ վերափոխիր աշխարհը, բուժիր մարդկանց», և նա հանքային ջրի միջոցով բուժել է մարդկանց։ Արզուխաթունը Սքանչելագործի տեսիլքը պատկերել է իր կառուցած եկեղեցու պատին։

Շահեն Մկրտչյանի կարծիքով՝ Դավիթ Ծարեցու տեսիլքի որմնանկարը կատարվել է 12-րդ դարի 2-րդ քառորդին՝ Արզուխաթունի կենդանության օրոք։ Կ. Գանձակեցին վկայում է, որ հարավային պատի բարձրարժեք որմնանկարի հեղինակն Արզուխաթունն է. « Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին այդ աշխատանքները, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել», հատկապես այդ բարեպաշտ կնոջը։ Փաստորեն Արզուխաթունն արվեստագետ կին էր, գիտեր ներկերի գունային երանգներ, քանդակաձև զարդամոտիվներ, ինչպես նաև հագուստի հյուսածո նախշեր ստեղծել։ Մատենագրությունից հայտնի է, որ Արզուխաթունն իր դուստրերի հետ վարագույրներ է գործել Նոր Գետիկի, Հաղպատի, Մակարավանքի, Դադիվանքի եկեղեցիների համար։ Սա հայ իրականության մեջ գորգապատկեր գոբելենի առաջին հիշատակությունն է։ 1958 թ., երբ հայ միջնադարյան կերպարվեստի հմուտ մասնագետ Լիդիա Դուռնովան տեսել է Դադիվանքի որմնանկարները, անչափ հիացել է և ցանկացել է վանքում գիշերել…

Շարունակելի…