Անկասկած, մեր մոլորակը գեղեցիկ է։ Անգամ գտնվելով նրա վրա, մենք կարող ենք զգալ նրա մեծությունն ու հիանալ նրա անկրկնելի գեղեցկությամբ։ Բայց տիեզերքից այն ուղղակի ապշեցուցիչ տեսք ունի:
Մեծ արգելախութ, Ավստրալիա
Նկարահանվել է Միջազգային տիեզերակայանից։ Նկարում հստակ երևում է, որ Ավստրալիայի Մեծ արգելախութը բաղկացած է երեք խութերից։ Սա բնության բնական հրաշք է։
Մարոկկո
Խորդուբորդ, ոսկորանման տեղանք Մարոկկոյում: Նկարն արվել է ՄՏԿ-ի ինժեների կողմից երկրի վրայով թռչելիս:
Փարիզ
Փարիզի գիշերային տեսարանը վերևից: Բոլորովին նոր իմաստ է ստանում «Լույսի քաղաք» մականունը:
Հաբբարդ սառցադաշտ, Ալյասկա
Landsat 8-ից (ԱՄՆ Երկրաբանական ծառայության արբանյակ) արված այս լուսանկարը ցույց է տալիս, որ Հաբարդի սառցադաշտը խտանում և աճում է: Սա հազվագյուտ երևույթ է, հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում սառցադաշտերի մեծ մասը նվազում է կլիմայի փոփոխության պատճառով:
Արքայազն Էդվարդի կղզի, Կանադա
Երբ կայանը թռչում էր հյուսիսային Ամերիկայի արևելյան մասի վրայով, ՄՏԿ-ի տիեզերագնացը լուսանկարեց պտտահողմերը, որոնք ձևավորվում էին Սուրբ Լոուրենսի ծոցում, Կանադայի արքայազն Էդվարդ կղզու ափերի մոտ:
Հարավային Սենդվիչյան կղզիներ
Գլուխգործո՞ց ՆԱՍԱ-ից: Նման մի բան: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս հրաբխային ակտիվությունը Հարավային Սենդվիչյան կղզիներում: Սա Ատլանտյան օվկիանոսի անմարդաբնակ կղզիների խումբ է։
Գալապագոսյան կղզիներ
2015 թվականի ամռանը ՆԱՍԱ-ի արբանյակը ֆիքսել է Wolf հրաբխի ժայթքումը: Գալապագոսյան կղզիների այս ամենաբարձր հրաբուխը 33 տարվա մեջ առաջին անգամ ժայթքել է։ Նկարում պատկերված են կարմիր լավայով պատված տարածքներ։ Սառչող լավան սևանում է։
Սենտ Քլեր լիճ
Landsat 8 արբանյակը ֆիքսել է Մեծ լճերի համակարգում գտնվող Սենտ Կլեր լիճը՝ ջրիմուռների ուժեղ ծաղկման ժամանակ:
Բահամյան կղզիներ
Կղզիների միջև անցնող մակընթացային ալիքների այս շարքը տիեզերագնացների համար ամենաճանաչելի վայրերից մեկն է ՄՏԿ-ում:
Ջիբրալթար
Ջիբրալթարի նեղուցը Պիրենեյան թերակղզու ծայրին գիշերը։