Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների եռյակում է
Advertisement 1000 x 90

Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների եռյակում է

Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների եռյակում է։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Georgia-ի հրապարակումից։ Վրաստանը այդ ցանկի առաջատարն է։

«2023 թվականի հունվար-մարտին Վրաստան է այցելել Ռուսաստանի 256,8 հազար քաղաքացի»,- ասվում է հոդվածում։

Վիճակագրության համաձայն՝ այս ցուցանիշը 3,5 անգամ գերազանցում է 2022 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները։ Տոկոսային արտահայտությամբ այն կազմում է 257,7%:

Հոդվածում ասվում է, որ Վրաստանին այցելությունների քանակով անմիջապես հաջորդում են Թուրքիան (216,4 հազար այցելություն) և Հայաստանը (182,5 հազար)։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զբոսաշրջիկները 2022 թվականի սկզբից Վրաստանում ծախսել են ռեկորդային 467,9 մլն դոլար։