Երրորդ տարին անընդմեջ Դուբայը պահպանեց Tripadvisor Travelers’ Choice Awards-ի կողմից տրվող տիտղոսը՝ որպես լավագույն ուղղություն՝ հաստատելով քաղաքի ակնահյատ հաջողությունը համաշխարհային վարկանիշում։
Դուբայն արժանացել է Tripadvisor Travelers’ Choice-ի «Լավագույններից լավագույն ուղղություն» տիտղոսին։ Այս մրցանակը հատկապես կարևոր է, քանի որ TripadvisorⓇ-ի հաղթողների ընտրությունը հիմնվել է միլիոնավոր ճանապարհորդների արձագանքների և կարծիքների վրա՝ հաշվի առնելով այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են հյուրանոցների, ռեստորանների և ժամանցի օբյեկտների կարծիքների որակն ու քանակը 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար։
Tripadvisor-ի հեղինակավոր մրցանակը նշանակալի լրացում է Դուբայի մրցանակների շարքին: Ըստ Remitly-ի զեկույցի՝ 2023 թվականին Դուբայը ճանաչվել է աշխարհի թիվ մեկ քաղաքը ռելոկացիայի համար, իսկ Savills անշարժ գույքի խորհրդատվական ընկերությունն իր Executive Nomad Index 2023 վարկանիշային աղյուսակում այն դասել է հեռավար աշխատանքի 20 լավագույն քաղաքների շարքում:
Դուբայը նաև ճանաչվել է Աշխարհի երկրորդ ամենահանրաճանաչ քաղաքը՝ համաձայն Euromonitor International-ի 2023 թվականի քաղաքային ինդեքսի։ Բացի այդ, Ճապոնիայում գործող Մորիի հիշատակի հիմնադրամի քաղաքային ռազմավարությունների ինստիտուտի կողմից Դուբայը դասվել է հեղինակավոր Global Power City Index 2023-ի 10 լավագույն քաղաքների շարքում:
Ավելին, ըստ քաղաքների և երկրների աշխարհի ամենամեծ տվյալների բազայի՝ Numbeo-ի, ԱՄԷ-ն 2023 թվականին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ամենաանվտանգ երկիրների ցանկում:
Դուբայի բազմիցս ճանաչվելը որպես լավագույն զբոսաշրջային ուղղություն վկայում է քաղաքի առաջարկների բազմազանության և որակի մասին: Այստեղ դուք կարող եք գտնել ինչպես շքեղ, այնպես էլ բյուջետային հյուրանոցներ և ռեստորաններ, ինչպես նաև բազմաթիվ մշակութային տեսարժան վայրեր, որոնք արտացոլում են էմիրության հարուստ ժառանգությունը: Այս ամենը Դուբայը դարձնում է զբոսաշրջության համար իդեալական վայր։ Բացի այդ, առաջարկների բազմազանության շնորհիվ զբոսաշրջությունը դարձել է քաղաքի և տարածաշրջանի տնտեսական զարգացման կարևոր գործոն: