«Ոսկե» զբոսանավ. սա հնարավոր է միայն Դուբայում: Սուպերզբոսանավերն ի սկզբանե գեղեցիկ են, բայց AK ROYALTY-ի զբոսանավն, իսկապես, աչք է շոյում: 2023 թվականի ամռանը կատարված վերանորոգումից հետո, այն ներկելու համար օգտագործվել է հատուկ ներկ, որը պարունակում էր 24 կարատանոց ոսկու փոշի, եւ սպորտային զբոսանավը դարձել է ավելի գրավիչ։ Այս մասին գրում է Luxury Launch-ը:
Զբոսանավի սեփականատեր Աարոն Ֆիդլերը՝ Furrion տեխնոլոգիական ընկերության մուլտիմիլիոնատեր հիմնադիրն ու գործադիր տնօրենը, նրբագեղության սիրահար չէ, եւ, ըստ այդմ, ինտերիերի համար պատվիրել է նույնքան աչքի ընկնող տարրեր, օրինակ՝ արծաթյա քանդակներ:
Ծովային թեմաները փոխարինվել են ավելի միատոն մթնոլորտով՝ սեւ եւ սպիտակ երանգներով: Ներսում կան նաեւ ադամանդի շեշտադրումներ, անսահման հայելիներ, նուրբ մարմար եւ աչք շոյող արծաթյա վագրեր, որոնք տեղակայված են ճաշասենյակում:
«Բավական երկար ժամանակ, փող եւ էներգիա պահանջվեց 24 կարատանոց ոսկու փոշին եւ ծովային ներկը խառնելու համար, որպեսզի այն փայլեր արեւի լույսի ներքո»,-կիսվել է Ֆիդլերը:
Տախտակամածն ունի լավ կահավորված մարզասրահ եւ մերսման սենյակ, ինչպես նաեւ՝ վեց հոգու համար նախատեսված ջակուզի, իսկ առաջնամասը հատվածը կատարյալ վայր է արեւայրուք ընդունելու եւ սիրելի ֆիլմը բացօթյա կինոթատրոնում դիտելու համար:
AK Royal-ը կարող է ընդունել 12 հյուրի, իսկ սեփականատերը վայելում է գլխավոր ննջասենյակը՝ մարմարե լոգարաններով եւ Fendi գորգերով: