Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:
Ինֆոգրաֆիկան հրապարակված է ընկերության կայքում:
Վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է Toyota Hilux-ը, որը 25 երկրներում գլխավորել է վաճառքները:

Երկրորդ հորիզոնականում է Volkswagen Golf-ը, որն առանձնահատուկ պահանջարկ է վայելում Եվրոպայում:

Եռյակը եզրափակում է Toyota Land Сruiser-ը, որը տարածված է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում:

Հյուսիսային Ամերիկայում անփոփոխ առաջատար է մնում Ford F-150 «ծանրաքարշը»:








