Lyst որոնողական fashion-հարթակը հրապարակել է աշխարհում լյուքս դասի առավել մեծ ժողովրդականություն վայելող բրենդների հերթական եռամսյակային ցուցակը: Այդ մասին հայտնել է Business Of Fashion-ը:
2017 թվականի երրորդ եռամսյակում առաջին տեղն զբաղեցրել է Balenciaga ֆրանսիական տունը:
Լյուքս դասի առավել շատ գնվող արտադրանքը դարձել են Balenciaga Speed Trainer-ի մարզակոշիկները:
Երկրորդ հորիզոնականում տեղափոխվել Gucci իտալական տունը, որը ցուցակը գլխավորում էր մի քանի սեզոն շարունակ:
Վերլուծաբանները որպես սենսացիա են նշում Off White իտալական մակնիշի սրընթաց վերելքը (34-րդից մինչև երրորդ դիրքը), որը գլխավորում է ամերիկացի դիզայներ Վիրջիլո Աբլոն:
Նաև տասնյակում տեղ են գտել Vetements, Givenchy, Valentino, Saint Laurent, Stone Island, Moncler և Raf
Simons մակնիշները:
Վարկանիշը կազմվում է Lyst հարթակի 65 մլն օգտատերերի նախապատվությունների և որոնողական հարցումների վերլուծության արդյունքներով: