Շվեդ պարուհի և դերասանուհի Ալիսյա Վիկանդերը նկարահանվել է Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տան կրուիզային հավաքածուի գովազդում: Այդ մասին հաղորդվում է բրենդի նոյեմբերի 8-ի մամուլի տեղեկագրում:
Գովազդային արշավի նկարահանումները կատարվել են Իբիցայում: Դերասանուհին դիզայներ Կանսա Յամամոտոյի կողմից ստեղծված վառ պրինետով շորտերով, նախշազարդ կարճ կիսաշրջազգեստով և բիկինի-լողազգեստով ծովի և ժայռոտ կղզիների ֆոնին կեցվածք է ընդունել տան կրեատիվ տնօրեն Նիկոլա Գեսկիերի բեսթսելլեր-պայուսակներով: Նկարահանման հեղինակը դարձել է նորաձևության հայտնի
լուսանկարիչ Պատրիկ Շեմարշելիեն:
Ալիսյա Վիկանդերը շվեդ պարուհի է և դերասանուհի: Նա «Օսկար» է ստացել «Աղջիկը Դանիայից» կենսագրական դրամայում նկարչուհի Գերդա Վեգեների դերի համար: Վիկանդերը Լարա Քրոֆթի նոր գլխավոր դերակատարն է Tomb Raider («Դամբարանների կողոպտիչը») ֆրանշիզայում: