Fithacker.ru-ն ներկայացրել է բանանով պուդինգի բաղադրատոմս այն մարդկանց համար, ովքեր հետևում են առողջ սննդակարգին և չեն ցանկանում ավելորդ կիլոգրամներ կուտակել։
Բաղադրիչներ
- 4 բանան
- 2 ձու
- 1 բաժակ կաթ
- 100 գրամ սպիտակաձավարի շիլա։
Պատրաստման եղանակը։ Կաթն ու ձուն խառնեք բլենդերում։ Ավելացրեք սպիտակաձավարի շիլան, խառնեք։ Մաքրեք բանանը, շրջանաձև կտրատեք, լցրեք թխելու համար նախատեսված տարայի մեջ։ Ստացված խառնուրդը լցրեք բանանի վրա, 40 րոպե եփեք շոգեկաթսայի մեջ։ Մի փոքր սառեցրեք, կտրատեք և մատուցեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը