Ինչ ասես, որ կանայք չեն փորձում, որպեսզի ազատվեն ավելորդ սանտիմետրերից: Տանջալից դիետաներ, տարատեսակ միջոցներ և բաղադրատոմսեր… Բայց կա՞ արդյոք օգուտ: Հաճախ ավելորդ քաշի դեմ պայքարը անհաջող է ավարտվում, քանի որ մենք մոռանում ենք գլխավորի մասին. ամեն ինչում պետք է ներդաշնակություն լինի:
Ներկայացնում ենք այուրվեդայի 15 կանոնները, որոնք Ձեր մարմինը կուղղորդեն դեպի քաշի ներդաշնակ իջեցում՝ առանց տանջալից դիետաների:
Դիետա առանց վնասի
Այուրվեդան հնդկական ավանդական բժշկական համակարգ է: Սնվելու այուրվեդայական համակարգը չի ենթադրում անցում բուսակերության, այլ ենթադրում է ձգտում՝ դեպի հոգևոր լուսավորվածության:
Եթե ցանկանում եք նորմալացնել քաշը, բարելավել ինքնազգացողությունը և արտաքին տեսքը, ապա այս խորհուրդները շատ օգտակար կլինեն Ձեզ համար:
- Շատ վաղ արթնացեք
Փորձեք արթնանալ մինչև լուսաբաց: Վաղ արթնանալը կօգնի Ձեր օրգանիզմին հավաքել էներգիա և իջեցնել տոքսինների մակարդակը:
- Տաք ջուր
Մեկ բաժակ կիտրոնով տաք ջուրը կօգնի մաքրել մարսողական տրակտը: Ընդունեք տաք ջուր ճաշի ժամանակ. դա կօգնի իջեցնել քաշը: Տաք ջրի ամենօրյա օգտագործումը կբարելավի երիկամների աշխատանքը, կօգնի նորմալացնել շաքարի մակարդակն արյան մեջ և կթուլացնի քաղցրի նկատմամբ ցանկությունը:
- Քունջութի յուղ
Կրծքի ստորին շրջանի մերսումը մի փոքր քունջութի յուղով կբարելավի մարսողության գործընթացը և կառաջացնի թեթևության զգացողություն:
- Գլխի մերսում
Կոկոսի յուղով գլխամաշկի ինտենսիվ մերսումն անհավանական օգտակար է:
- Մաքրեք քթի շնչուղիները
Ամեն առավոտ լվացեք քիթը տաք աղաջրով և կզգաք, որ առավոտյան գլխացավն անհետանում է:
- Բաց մի թողեք սննդի ընդունումը
Փորձեք լիարժեք ուտել օրը երեք անգամ, և երկու անգամ թեթև նախաճաշ արեք: Օրվա կեսին լիարժեք կերեք, ա՛յ, իսկ ընթրիքն անպայման թեթև արեք: Սա կօգնի պահպանել իդեալական քաշը, խուսափել աղեստամոքսային տրակտի հիվանդություններից և ավելացնել կյանքի տևողությունը:
- Կերեք, երբ քաղց եք զգում
Առանց քաղցի զգացողության երբեք մի կերեք: Կերեք միայն լավ տրամադրությամբ:
- Խուսափեք անհամատեղելի մթերքներից
Մթերքները, որոնք տարբերվում են կազմով, համով կամ մարսողության վրա ազդեցությունով, նպաստում են օրգանիզմում տոքսինների առաջացմանը: Սպիտակուցները կերեք ածխաջրերից առանձին, իսկ միրգը լրիվ առանձին մթերք է:
- Սիրեք կոճապղպեղ
Փորձեք սննդի յուրաքանչյուր ընդունում սկսել կոճապղպեղից:
- Կերակուրը պետք է թարմ լինի
Համարվում է, որ այն կերակուրն է ավելի օգտակար, որը եփվելուց անմիջապես հետո մատուցվել է և պատրաստվել է ոչ շատ երկար ժամանակ:
- Հյութ գազարից, բազուկից և վարունգից
Այս հյութը կօգնի բարելավել մարսողությունը և մաքրել լյարդը:
- Ինհալացիա էվկալիպտի յուղով
Կատարեք այսպիսի ինհալացիա շաբաթական 1-2 անգամ և Ձեզ շատ ավելի առողջ և եռանդուն կզգաք:
- Ակտիվ կենսակերպ
Օրական ընդամենը 30-40 րոպե ֆիզիկական ակտիվությունը Ձեր մարմինը կդարձնի ավելի դիմացկուն, ճկուն և բալանսավորված:
- Ժամանակ տրամադրեք մեդիտացիային
Գտեք 20 րոպե մեդիտացիայի համար առավոտյան և երեկոյան: Դուք կզգաք, որ Ձեր միտքը դարձել է պարզ, իսկ կենսական էներգիային սահման չկա:
- Շնչառական վարժություններ
Շնչառական պրակտիկան կօգնի բալանսավորել մտքերը և կբարելավի մարսողությունը:
Եվ հիշեք, որ ինքներդ Ձեզ հսկելով կերակուր ընդունելու ժամանակ, կատարում եք առաջին քայլը քաշն իջեցնելու ճանապարհին: Իսկ օպտիմալ քաշն այն չէ, որը թելադրում է նորաձևությունը, այլ այն է, որի ժամանակ Դուք Ձեզ առողջ, եռանդուն և երջանիկ եք զգում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը