Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 1 հատ
- Բուլղարական պղպեղ – 2 հատ
- Չերի լոլիկ – 12-15 հատ
- Ձու – 4 հատ
- Պանիր – 120 գ՝ աղցանի մեջ, և 50 գ՝ զարդարելու համար
- Մարինադ վարունգ – 1 հատ
- Զեյթուն – 15-20 հատ
- Մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Ձվերը եփել և սառեցնել:
- Հավը եփել, սառեցնել և մանր կտրատել:
- Լոլիկը, պղպեղը և վարունգը մանր կտրատել:
- Ձվերը և պանիրը քերել խոշոր քերիչով:
- Խառնել բոլոր բաղադրիչները և մայոնեզ ավելացնել:
- Ափսեի մեջ շուն ձևավորել:
- Մնացած պանիրը քերել մանր քերիչով:
- Զեյթունը մանր կտրատել:
- Շան տեսքով աղցանը զարդարել քերած պանրով և զեյթունով:
- Շան աչքերը պատրաստված են սպիտակուցից և զեյթունից, քիթը՝ զեյթունի կեսն է, լեզուն՝ լոլիկի կտոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը