Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում
Կալորիականություն – 353 կկալ
Սպիտակուցներ – 3.7 գ
Ճարպեր – 2.5 գ
Ածխաջրեր – 33.6 գ
Բաղադրիչներ
- Ալյուր՝ փխրեցուցիչով – 200 գ
- Շաքարավազ – 100 գ
- Արևածաղկի ձեթ – 10 ճ/գ
- Կաթ – 75 մլ
- Մուգ շոկոլադ – 50 գ
- Ձու – 1 հատ
- Չամիչ – 1 ճ/գ
- Չորացրած լոռամիրգ – 50 գ
- Սպիտակ շոկոլադ – 50 գ
Պատրաստման եղանակը
- Տաքացնել ջեռոցը մինչև 190 աստիճան: Փոքրիկ մաֆինների համար նախատեսված կաղապարների մեջ տեղադրել մեկական թղթե բաժակ:
- Թասի մեջ թեթևակի հարել ձուն, կաթը և արևածաղկի ձեթը:
- Մեկ այլ թասի մեջ խառնել ալյուրը՝ շաքարավազի հետ: Կենտրոնում փորվածք անել և լցնել ձվային խառնուրդը: Խառնել և բաժանել խմորը 2 թասերի մեջ:
- Մի թասիկի մեջ ավելացնել քերած մուգ շոկոլադը և չամիչը, իսկ մյուսում՝ քերած սպիտակ շոկոլադը և լոռամիրգը: Զգուշությամբ խառնել:
- Տեղադրել կաղապարների մեջ և թխել մոտ 25 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը