Բաղադրիչներ
Խմորի համար
- Ալյուր – 200 գ
- Փափուկ կարագ – 90 գ
- Շաքարի փոշի – 40 գ
- Աղ – 1 պտղունց
- Կիտրոնի կեղև – 1 թ/գ
- Ձու – 1 հատ
Միջուկի համար
- Լոռամիրգ – 200 գ
- Թթվասեր – 200 գ
- Շաքարավազ – 95 գ
- Վանիլին – 5 գ
- Ձու – 2 հատ
- Եգիպտացորենի օսլա – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Խառնել խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, հունցել: Ստացված խմորը գնդել և կես ժամ դնել սառնարանը: Տաքացնել ջեռոցը՝ մինչև 180 աստիճան:
- Խմորը տեղավորել 24 սմ կաղապարի մեջ, եզրեր ձևավորել: Ծածկել թղթով, ծանրություն լցնել (լոբի կամ ոլոռ) և 10-15 րոպե թխել 180 աստիճանում: Ծանրությունը հանել:
- Միջուկի համար խառնել թթվասերը, շաքարավազը, վանիլինը, ձուն և օսլան: Խմորե հիմքի վրա լոռամիրգ լցնել, վրան ավելացնել կրեմը:
- Թխել ևս 40 րոպե, քանի դեռ միջուկը չի պնդացել, իսկ խմորը չի ոսկեգունել:
- Պատրաստի տորթը սառեցնել՝ մինչև սենյակային ջերմաստիճանի, և 1-2 ժամ դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը