Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում
Կալորիականություն – 215 կկալ
Սպիտակուցներ – 9.7 գ
Ճարպեր – 2.3 գ
Ածխաջրեր – 56.5 գ
Բաղադրիչներ
- Գազար – 4 հատ
- Դդում – 1/2 հատ
- Սոխ – 1 հատ
- Կանաչի՝ ըստ ճաշակի
- Քրքում – 1 ճ/գ
- Ջրիմուռներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Բուսայուղով ցողած բանջարեղենը լցնել կավե ամանի մեջ, կափարիչով ծածկել և դնել նախապես 175 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և պատրաստել մինչև դրանց փափկելը:
- Մի փոքր սառեցնել, ավելացնել 1 գդալ բուսայուղ (ըստ ցանկության):
- Կտրատել կանաչին, ավելացնել համեմունքները:
- Ամբողջ զանգվածը հարել բլենդերով՝ մինչև միասեռ դառնալը:
- Մատուցելիս ձեռքով կտրատել ջրիմուռները և ավելացնել ապուրին: Շնորհիվ ջրիմուռի՝ կարելի է աղ չօտագործել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը