Բաղադրիչներ
- Ձու – 3 հատ
- Կարագ – 150 գ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Ալյուր – 3 բաժակ
- Սոդա – 1/2 թ/գ
- Վանիլին – 8 գ
- Աղ – 1 պտղունց
- Կոկոսի քերուկ – 2 տուփ
Կրեմի համար
- Թթվասեր – 500 գ
- Շաքարավազ – 1 բաժակ
Զարդարել ձնեմարդը մարմելադով և սառնաշաքարով:
Պատրաստման եղանակը
- Հարել ձուն շաքարավազի հետ՝ մինչև լավ փրփրելը: Կարագը հալեցնել, սառեցնել, ավելացնել ձվերին, խառնել: Ավելացնել վանիլին, սոդա, աղ և ալյուր: Խմոր հունցել:
- Խմորը լցնել նախապատրաստած կաղապարի մեջ և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե: Սառեցնել և կտրատել 4×4 սմ կտորների:
- Կրեմը պատրաստելու համար թթվասերը հարել շաքարավազի հետ: Կրեմը պետք է քաղցր ստացվի: Եթե թթվասերը շատ թթու է, պետք է շաքարավազ ավելացնել:
- Տորթի յուրաքանչյուր կտոր թաթախել կրեմի մեջ և շարել կաղապարի վրա՝ ձնեմարդու տեսքով: Ստացված ձնեմարդու վրա կոկոսի քերուկ շաղ տալ, ձևավորել մարմելադով և սառնաշաքարով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը